Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Նոյեմբեր

Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկիչների և Իսրայելի մասնակցությամբ դաշինքը Իրանի դեմ նպատակներ ունի. Mashreghnews

Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկիչների և Իսրայելի մասնակցությամբ դաշինքը Իրանի 
դեմ նպատակներ ունի. Mashreghnews

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական ԶԼՄ-ներն անհանգստություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ահաբեկիչների տեղակայման կապակցությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Mashreghnews-ը նշել է, որ  պատերազմի մեկնարկից մեկ ամիս անց Բաքվին հաջողվել է Ղարաբաղում որոշ տարածքներ գրավել միայն Թուրքիայի բազմակողմ աջակցության շնորհիվ։

Շեշտվել է, որ Իրանի հյուսիսում Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկիչների և Իսրայելի մասնակցությամբ քառակողմ դաշինք է ձևավորվել, որն Իրանի հետ կապված հետին նպատակներ ունի։ Ըստ կայքի, Բաքվին հաջողվել է ահաբեկիչների աջակցությամբ գրավել Իրանին սահմանակից որոշ տարածքներ, ինչը լուրջ վտանգ է Իրանի ազգային շահերի համար։

«Բահարլին, Աղբանդը, Վասվասը. Իրանի սահմանի հարևանությամբ գտնվող այն կարևոր շրջաններից են, որ Բաքվի վերահսկողության տակ են անցել, և ահաբեկչական խմբեր են այնտեղ տեղակայվել։ Սա վկայում է, որ Արաքսի հյուսիսում տեղի ունեցող զարգացումները ավելի խորն են, քան ԼՂ պատերազմը»,-նշել է կայքը։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ