Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Նոյեմբեր

Պոմպեոն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել հետամուտ լինել ԼՂ հակամարտության դիվանագիտական կարգավորմանը

Պոմպեոն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել հետամուտ լինել ԼՂ 
հակամարտության դիվանագիտական կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների վերաբերյալ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ պետքարտուղարը գրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցների ընթացքում կոչ է արել իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման պարտավորությունը և հետամուտ լինել ԼՂ հակամարտության լուծմանը դիվանագիտական ճանապարհով: «Հայերն ու ադրբեջանցիներն արժանի են ապրել խաղաղության մեջ»,- գրել է Պոմպեոն:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ