Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. ՌԴ-ում Իրանի դեսպան

Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. 
ՌԴ-ում Իրանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրանը ԼՂ հակամարտության կողմերի հետ բանակցություններ է անցկացրել և պատրաստ է միջնորդ դառնալ կարգավորման հարցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

«Մեր նախագահը, մեր արտաքին գործերի նախարարը բանակցություններ են անցկացրել երկու կողմերի հետ, և հայտարարել են այն մասին, որ Իրանը պատրաստ է միջնորդ լինել հակամարտության կարգավորման գործում», - ասել է Ջալալին:

Ավելի վաղ, իրանական «Irna» գործակալությունը հայտնել էր, որ  Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արագչին կժամանի Երևան:  Նախատեսված են նաև նրա այցերը Բաքու, Մոսկվա և Անկարա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իրանի նախաձեռնողականությունն առաջ մղելու նպատակով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]