Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հակառակորդի շարասյան ոչնչացումից մինչև զինտեխնիկայի խոցում. մի խումբ զինծառայողներ կպարգևատրվեն

Հակառակորդի շարասյան ոչնչացումից մինչև զինտեխնիկայի խոցում. մի խումբ 
զինծառայողներ կպարգևատրվեն

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողություններում ցուցաբերած արիության և սխրագործությունների համար պարգևատրման են ներկայացվել հայկական զինուժի մի խումբ զինծառայողներ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնում են Պաշտպանության բանակից:

Հրետանու կրակով մեծաթիվ թշնամական կենդանի ուժ և զրահատեխնիկա ոչնչացնելու համար փոխգնդապետ Արման Աշոտի Հակոբյանը, փոխգնդապետ Մհեր Արմոյի Շամիրյանը ներկայացվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, կապիտան Գեորգի Արտավազդի Արշակյանը և ավագ լեյտենանտ Նայիրի Մհերի Մկրտչյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալի:

Նույն սխրանքները գործելու համար էլ «Արիության համար» մեդալի են ներկայացվել մայոր Աշոտ Ռուբենի Մուսայելյանը, լեյտենանտ Թելման Գերասիմի Մխիթարյանը, մայոր Անդրանիկ Լևոնի Պիլիպոսյանը, մայոր Սեդրակ Աշոտի Մադաթյանը, կապիտան Վահե Գագիկի Գյուլզատյանը, ավագ լեյտենանտ Աղվան Գառնիկի Մովսիսյանը, փոխգնդապետ Մհեր Ռոմիկի Ղուկասյանը, կապիտան Հունան Հովհաննեսի Հակոբյանը, կապիտան Գևորգ Արմենի Գասպարյանը և մայոր Էդգար Ներսեսի Կանդայանը:

Շարքային Կարեն Արսենի Առաքելյանը «Մարտական ծառայություն» մեդալի կարժանանա թշնամական 2 ԱԹՍ ոչնչացնելու համար: Սերժանտ Գոռ Տիգրանի Սահակյանը «Արիության համար» մեդալ կստանա հակառակորդի 1 տանկ խոցելու համար:

Շարքային Գևորգ Մերուժանի Օհանյանը «Մարտական ծառայություն» մեդալի է ներկայացվել հակառակորդի 1 «Ուրալ»՝ իր անձնակազմով հօդս ցնդեցնելու համար: Նույն տիպի պետական պարգևների են ներկայացվել կապիտան Մխիթար Արթուրի Օհանյանը՝ հակառակորդի շարասյուն ոչնչացնելու, կապիտան Արման Ռաֆիկի Ավետիսյանը՝ թշնամու 2 »Կամազ» խոցելու և կրտսեր սերժանտ Արման Արթուրի Քոչարյանը՝ նույնպես թշնամական ուժերի շարասյուն ոչնչացնելու համար:

Բուժծառայության լեյտենանտ Դավիթ Սամվելի Չիթչյանը հակառակորդի կրակի տակից դուրս է բերել վիրավոր զինծառայողներին, տեղափոխել թիկունք և ցուցաբերել առաջին բուժօգնություն: Նա ներկայացված է «Արիության համար» մեդալի: Նույնպիսի մեդալ կստանա նաև վարորդ, շարքային-պայմանագրային Մերուժան Ստեփանի Բեգլարյանը՝ նշված գործողությանը գործուն մասնակցություն ունենալու համար:

Թշնամական հրետակոծության գոտուց 16 վիրավորի դուրս բերելու և բուժօգնություն ցուցաբերելու համար «Արիության համար» մեդալի է ներկայացվել նաև ենթասպա Արցախ Արթուրի Բարսեղյանը:

Սերժանտ-պայմանագրային Մեխակ Բենիկի Սաֆարյանը վիրավոր վիճակում կարողացել է հակառակորդի կրակի տակից դուրս բերել 50 և ավելի վիրավորի՝ տարբեր զորամասերից և ցուցաբերել առաջին բուժօգնություն: Ընդ որում, այդ պահին շտապօգնության մեքենան եղել է խոցված՝ առանց անվադողերի: Վերջինս ներկայացվել է «Արիության համար» մեդալի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]