Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՄԱԿ-ը 2020 թվականին աշխարհում օտարերկրյա ներդրումների 30 – 40 տոկոսով նվազում Է կանխատեսում

ՄԱԿ-ը 2020 թվականին աշխարհում օտարերկրյա ներդրումների 30 – 40 տոկոսով նվազում Է կանխատեսում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականին աշխարհում օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) 30 – 40 տոկոսով կնվազեն, սակայն անկումը կարող Է լինել ավելի ուժգին՝ շուրջ 50 տոկոս՝ համավարակի երկրորդ ալիքի պատճառով, որը քայքայում Է մի շաք զարգացած պետությունների տնտեսությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կանխատեսումը բովանդակում Է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի (ՅՈՒՆԿՏԱԴ)՝ հոկտեմբերի 27-ին Ժնեւում հրապարակված տեղեկագիրը:

Ընդգծված Է, որ «2020 թվականի առաջին երեք եռամսյակների ֆինանսական ցուցիչները համապատասխանում են այն կանխատեսումներին», որոնք հունիսին ՅՈՒՆԿՏԱԴ-ի կողմից շարադրված են աշխարհում ներդրումների մասին զեկույցում, որտեղ խսքը վերաբերում Է «12 ամսվա արդյունքներով 30 – 40 տոկոսով ՕՈՒՆ-ի նվազմանը: «2020 թվականի համար կանխատեսումները լի են անորոշությամբ,- արձանագրում են փորձագետները:- Հաշվի առնելով համավարկի երկրորդ ալիքը զարգացած որոշ երկրներում, որը խափանում Է նորմալացման ջանքերը, շուրջ 50 տոկոս անկումը, որն արձանագրվել Է 2020 թվականի առաջին կիսամյակում, կարող Է ձգձգվել»: ՅՈՒՆԿՏԱԴ-ի կարծիքով՝ ՕՈՒՆ-ի ոլորտում իրադրության զարգացումը կախված կլինի «առողջապահության բնագավառում ճգնաժամի տեւողությունից եւ համավարակի տնտեսական հետեւանքների դեմ պայքարի քաղաքական գործողությունների արդյունավետությունից»: Բացի դրանից, «աշխարհաքաղաքական ռիսկերը շարունակում են ավելացնել անորոշությունը» կանխատեսումներում:

ՅՈՒՆԿՏԱԴ-ի տվյալներով՝ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աշխարհում ՕՈՒՆ-ի անկումը «2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել Է 49 տոկոս, քանի որ աշխարհում լոկդաունները դանդաղեցրեցին գոյություն ունեցող ներդրումային նախագծերը», իսկ խորը ռեեսիայի հեռանկարը հանգեցրեց «նոր նախագծերի վերագնահատման»: Արձանագրված Է հայտարարված ներդրումային նախագծերի թվի 37-տոկոսանոց նվազում, 15 տոկոսով հայտարարված միաձուլումների եւ կլանումների, 25 տոկոսով՝ նոր ֆինանսական անդրսահմանային պարտավորագրերի նվազում:

Ընթացիկ տարվա առաջին վեց ամսում ՕՈՒՆ-ի զգալի կրճատում Է արձանագրվել արդյունաբերապես զարգացած երկրներում՝ 75 տոկոսով՝ մինչեւ 98 միլիարդ դոլար: Հյուսիսային Ամերիայում ՕՈՒՆ-ը նվազել Է 56 տոկոսով՝ մինչեւ 68 միլիարդ դոլար: Զարգացող երկրներում առաջին կիսամյակում նվազումը կազմել Է 16 տոկոս, ինչը, փորձագետների խոսքով, «ավելի քիչ Է, քան սպասվում Էր», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]