Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանի ռազմական հանցագործողությունների քանակը նրան հանգեցնելու է լիակատար պարտության. Վարդանյան

Ադրբեջանի ռազմական հանցագործողությունների քանակը նրան հանգեցնելու է 
լիակատար պարտության. Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ռազմական հանցագործողությունների քանակը նրան հանգեցնելու է նրան, որ լիակատար պարտություն է կրելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ ոչ մի երկիր չի կարողացել հասնել հաջողության՝ ռազմական հանցագործություններ կատարելով: Ադրբեջանի ռազմական հանցագործությունների քանակը հանգեցնելու է նրան, որ նրանք լիակատար պարտություն են կրելու և վաղ թե ուշ մի օր Նյուրնբերգյան դատարան է ձևավորվելու, որպեսզի այդ անձանց ենթարկեն պատասխանատվության»,- ասաց Վարդանյանը:

Նա շեշտեց, որ ադրբեջանական կողմից ռազմական հանցագործության ցանկացած դեպք պետք է արձանագրել և Ադրեբջանի ղեկավարությանը հիշեցնել, որ նրանք անձնական պատասխանատվություն են կրելու այդ դեպքերի համար:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։   Ժամը 08:45-ի սահմաններում կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը՝ ադրբեջանական կողմը  հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը և արձակելով հինգ հրետանային արկ: Հոկտեմբերի 26- երեկոյան հակառակորդը  հրթիռակոծել է Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։

Արցախի դեմ  ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն  դրա ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը  խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]