1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԺ-ն քննարկեց ֆինանսական համաձայնագրերի մասհանումների ժամկետները երկարաձգող նամակ-համաձայնագրեր

ԱԺ-ն քննարկեց ֆինանսական համաձայնագրերի մասհանումների ժամկետները 
երկարաձգող նամակ-համաձայնագրեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանը քննարկեց ֆինանսական երեք համաձայնագրերի մասհանումներ կատարելու ժամկետները երկարաձգող նամակ-համաձայնագրեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Դրանով նախատեսվում է  մասհանումներ կատարելու վերջնաժամկետը երկարաձգել մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 30-ը: «Ծրագիրը վերաբերում է 11 քաղաքների և 41 գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հատվածների հրատապ վերականգնման աշխատանքներին և մի շարք գյուղական բնակավայրերում ամբողջական ջրամատակարարման և ջրահեռացման իրականացման ծրագրին: Ակնկալվում է հիմնանորոգել 555 կմ փողոցային ջրագիծ և 36.5 կմ կոյուղագիծ, ինչպես նաև տեղադրել ավելի քան 27 հազար անհատական ջրաչափական հորեր: Սա կարևոր ծրագիր է, ժամկետներն անցել ենք: Այս համաձայնագրի հաստատման դեպքում մենք բոլոր հնարավորություններն ունենք մինչև 2022 թվականը այս բավականին մեծ ծավալի կարևոր աշխատանքներն իրականացնելու»,- ասաց Տերտերյանը:

Փոխնախարարը ներկայացրեց նաև Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020 թվականի հունիսի 22-ին ստորագրված «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ - փուլ 1» - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Նամակ-համաձայնագրով նախատեսվում է երկարաձգել մասհանումներ կատարելու վերջնաժամկետը մինչեւ 2024 թվականի հունիսի 30-ը: Տերտերյանը տեղեկացրեց, որ դա Կապսի ջրամբարի կառուցման ծրագիրն է:

Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020 թվականի հուլիսի 1 -ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայանների վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

Դրանով մասհանումների ժամկետի երկարաձգում է նախատեսվում ևս 5 տարով՝ մինչև 2025 թվականը:

Ֆինանսավարկային և  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը նշեց. «KFW-ի հետ ֆինանսական համաձայնագրերի երկարաձգման արդյունքում լրացուցիչ վարկային միջոցներ ենք ներգրավելու 155 մլն 462 հազար եվրոյի չափով: Ժամանակին այս երեք ծրագրերի գծով վարկային միջոցները չօգտագործելու, մասհանումներ չկատարելու համար պետությունը պետք է լրացուցիչ վճարի պարտավորավճար՝ 383 հազար 656 եվրոյի չափով: Բացի դրանից՝ այս վարկերը երկարաձգելու համար նախատեսվում է, որ պետությունը պետք է վճարի երկարաձգման համար հատուցման վճար` 3 մլն 440 հազար եվրոյի չափով»:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]