1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՄԱԿ-ում նիստերը վերադառնում են վիրտուալ ձեւաչափի կորոնավիրուսով վարակման դեպքերի պատճառով

ՄԱԿ-ում նիստերը վերադառնում են վիրտուալ ձեւաչափի կորոնավիրուսով վարակման դեպքերի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեների նիստերը, ինչպես նաեւ Անվտանգության խորհրդի առաջիկա հանդիպումները ժամանակավորապես վերադառնում են տեսաձեւաչափի: Այս որոշումն ընդունվել Է ՄԱԿ-ում ներկայացուցուչություններից մեկի աշխատակակցների կորոնավիրուսով վարակման դեպքերի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Քարտուղարությունից մշտական ներկայացուցչություններից մեկում վարակման հինգ դեպքի մասին տեղեկատվությունից հետո մենք ստացանք ՄԱԿ-ի բժշկական ծառայության հանձնարարականը չեղյալ հայտարարելու հոկտեմբերի 27-ին անձնական ձեւաչափով բոլոր հանդիպումները ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ հիվանդացածների հետ հնարավոր շփումների հետազոտություն անցկացնելու համար»,- ասված Է հաղորդագրության մեջ, որը տարածել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի գրասենյակը: Ինչպես Twitter-ում հայտնել Է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշատկան ներկայացուցչությունը, որը հոկտեմբերին նախագահում Է Անվտանգության խորհրդում, հոկտեմբերի 27-ին նշանակված՝ Սիրիային նվիրված նիստը նույնպես տեղի կունենա տեսաձեւաչափով: Ավելի վաղ հանդիպումը պլանավորվել Էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճում: Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանն աշխատանքի հեռավար ռեժիմի Է անցել մատին, անձնական նիստերն սկսել են աստիճանաբար վերականգնվել սոսկ հուլիսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]