Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նոր դատավոր Բարեթը ստանձնել Է պաշտոնը

ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նոր դատավոր Բարեթը ստանձնել Է պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նոր դատավոր Էմի Քոնի Բարեթը, որի թեկնածությունն ավելի վաղ առաջադրել Էր նախագահ Դոնալդ Թրամփը, երդում Է տվել Սպիտակ տանը կայացած արարողության ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արարողությունն անցել Է Սպիտակ տան Հարավային բացատում. այն հեռարձակել են ամերիկյան հեռուստաալիքները:

Ավելի վաղ հոկտեմբերի 26-ին Սենատը Բարեթին հաստատել Է 52 ձայնով՝ 48-ի դիմաց:

Արարողության ընթացքում Դոնալդ Թրամփն այդ օրը համարել Է «պատմական», գովաբանել Է Բարեթի «անբասիր» տվյալները եւ հայտարարել, որ նրա նշանակումն առաջ Է մղում ազատության, հավասարության եւ արդարության իդեալները:

Իր հերթին Բարեթը հավաստիացրել Է, որ աշխատելու Է ի բարօրություն երկրի, այլ ոչ թե հանուն որեւիցե քաղաքական կուսակցության:

«Ես իմ աշխատանքը կատարելու եմ առանց վախի եւ կողմնապահության՝ անկախ քաղաքական ստորաբաժանումների եւ իմ սեփական նախասիրությունների: Ես սիրում եմ Սահմանադրությունը եւ ժողովրդավարական հանրապետությունը, որը հիմնադրվել Է նրա շնորհիվ, եւ ես ինձ նվիրում եմ դրա պահպանմանը»,-հայտարարել Է նա:

Ինչպես սպասվում Է, Բարեթը Գերագույն դատարանում տեղ կզբաղեցնի հոկտեմբերի 27-ին՝ թվով երկրորդ պաշտոնական երդումից հետո:

Բարեթի նշանակումը Թրամփի եւ հանրապետականների քաղաքական հաղթանակն Է, այժմ Գերագույն դատարանում հանրապետական նախագահների կողմից վեց նշանակյալ կա, իսկ դեմոկրատների՝ միայն երեք նշանակյալ: Գերագույն դատարանը հաճախ Է վերջակետ դնում իրավաբանական, սոցիալական եւ քաղաքական հարցերում: 2000 թվականին Ֆլորիդայում ձայների վերահաշվման կասեցման մասին որոշումը դե-ֆակտո որոշեց նախագահական ընտրությունների ելքը:

Դեմոկրատներից ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածու, սենատոր Քամալա Հարիսը կարծիք Է հայտնել, որ Էմի Քոնի Բարեթի նշանակումը Գերագույն դատարանում «հսկայական վնաս Է» պատճառել: Ներկայացուցիչների պալատի խոսնակ դեմոկրատ Նենսի Փելոսին իր հերթին հայտարարել Է, որ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը դարձել Է «արմատականորեն հանրապետական», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]