Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր

Արցախի նորանշանակ ՊՆ-ն խոստացել է անել առավելագույնը ժողովրդի ակնկալիքներն արդարացնելու համար

Արցախի նորանշանակ ՊՆ-ն խոստացել է անել առավելագույնը ժողովրդի 
ակնկալիքներն արդարացնելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նորանշանակ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Արայիկ Հարությունյանին բարձր վստահության համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արզումանյանը խոստացել է անել հնարավորը ժողովրդի ակնկալիքները լավագույնս արդարացնելու համար:
«Ծառայում եմ հայրենիքիս»,- ասել է Արցախի նորանշանակ ՊՆ-ն:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՊԲ մարտական կառավարման կենտրոնում հոկտեմբերի 26-ին ներկայացրել է իր կողմից ստորագրված հրամանագրերը, որոնց համաձայն, կապված մարտական խնդիր կատարելու ժամանակ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանի վիրավորվելու փաստի հետ, վերջինս ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակվել է նախկինում հանրապետության զինված ուժերում մի շարք պատասխանատու պաշտոններ զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանը:
Արայիկ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի հրամանատարությամբ պաշտպանության բանակը այսուհետև կարձանագրի շատ ավելի ծանրակշիռ հաջողություններ:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ