Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 27-ին գումարված նիստի օրակարգում ընդգրկված է 9 հարց:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթը:

Կքննարկվեն նաև մի շարք համաձայնագրեր վավերացնելու մասին հարցերը:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]