Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Նոյեմբեր

Թուրքական լիրան շարունակում է սրընթաց գահավիժումը

Թուրքական լիրան շարունակում է սրընթաց գահավիժումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես և սպասվում էր, ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքի կտրուկ անկումը շարունակվեց՝ հոկտեմբերի 26-ի առավոտյան արձանագրելով նոր պատմական նվազագույն ցուցանիշ՝ 8,0006 լիրա մեկ դոլարի դիմաց, ինչը կրիտիկական հոգեբանական շեմ է։ Ընդ որում, ըստ Bloomberg-ի, լիրայի փոխարժեքի անկման այս 9-ամսյա շրջափուլն ամենաերկարատևն է 1999-ից ի վեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փորձագետները լիրայի արժեզրկման պատճառների թվում նշում են ցածր իրական տոկոսադրույքները և Թուրքիայի տնտեսության նկատմամբ ներդրողների հետաքրքրության նվազումը՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառման ռիսկի, Միջերկրական ծովի արևելքում և Ղարաբաղյան հակամարտության գոտում Անկարայի անկանխատեսելի վարքագծի ֆոնին։ Հետաքրքրության նվազման մասին է վկայում այն հանգամանքը, որ 2020-ի հունվար-հոկտեմբերին օտարերկրյա ներդրողները վաճառել են 13,3 մլրդ ԱՄՆ դոլարի թուրքական բաժնետոմսեր և պարտատոմսեր, ինչն առավելագույն ցուցանիշն է 2005-ից ի վեր։ Դա այն դեպքում, երբ Թուրքիան արդեն ծախսել է արժութային պահուստները։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ