1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ոչ հայրենիք, ոչ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու. Աննա Հակոբյանը իր ջոկատով կմեկնի առաջնագիծ

Ոչ հայրենիք, ոչ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու. Աննա Հակոբյանը իր 
ջոկատով կմեկնի առաջնագիծ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 13 հոգանոց կանանց ջոկատով հոկտեմբերի 27-ից կսկսի զինվորական պարամունքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հակոբյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու։  Մենք ոչ հայրենիք, ոչ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու»,- գրել է Հակոբյանը։

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տղամարդկանց կոչ էր արել գնալ զինկոմիսարիատներ և զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին, իսկ կանանց խնդրեց քաջալերել տղամարդկանց: Նիկոլ Փաշինյանը նաև նշել էր, որ կանայք էլ կարող են ջոկատներ կազմել և մեկնել ռազմաճակատ, եթե ցանկություն կունենան և ուժ կգտնեն իրենց մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]