Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Նոյեմբեր

Ամերիկացին 2 մլն դոլար Է շահել՝ սխալմամբ վիճակախաղի երկու միատեսակ տոմս գնելով

Ամերիկացին 2 մլն դոլար Է շահել՝ սխալմամբ վիճակախաղի երկու միատեսակ տոմս գնելով
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի բնակիչը վիճակախաղով 2 միլիոն դոլար Է շահել՝ սխալմամբ երկու միատեսակ տոմս ձեռք բերելով: Այդ մասին իր կայքում հայտնել Է Michigan Live պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հաղթողը Դիրբոռն Հեյթսի (Միչիգանի նահանգ) 56-ամյա բնակիչ Սամիր Մազահեմն Է: Նա երկար ժամանակ գնել Է թղթե տոմսեր՝ հետեւելով թվերի խիստ հաջորդականությանը, որոնք բաղկացած Էին լինում նրա ընտանիքի անդամների ծննդայն օրերի թվերից:

2020 թվականի ամռանը Մազահեմն Էլեկտրոնային տոմս Է ձեռք բերել Mega Millions վիճակախաղի կայքում: Արդեն վճարելով գնման դիմաց՝ նա հիշել Է, որ ցանկացել Է հարմար լինելու համար պահպանել թվերի համակացությունն իր պրոֆիլում: Մեկ անգամ եւս մտնելով կայք՝ նա պատահականորեն ձեռք Է բերել ճիշտ նույն տոմսը: «Հասկանալով, որ գնել եմ երկու նույնական տոմս, ես փոքր-ինչ վշտացա, բայց ինչ արած»,- պատմում Է տղամարդը:

Իր գնման մասին նա հիշել Է բոլորովին վերջերս: Սակայն մտնելով կայք՝ հայտնաբերել Է, որ իր շահման հաշվում 2 միլիոն դոլար Է նշված: Պարզվել Է, որ վիճակախաղի այդ խաղարկությունում Մազահեմի տոմսը նրան բերել Է 1 միլիոն դոլարի շահում, իսկ ինքն այդպիսի երկու տոմս ուներ:

Տղամարդը գերադասել Է գումարը վերցնել ամբողջովին՝ վճարելով համապատասխան հարկերը: Շահումով նա պլանավորում Է գնել նոր տուն, իսկ մնացած գումարը պահել ապագայի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ