Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքական լիրայի փոխարժեքը ռեկորդային անկում է գրանցել  

Թուրքական լիրայի փոխարժեքը ռեկորդային անկում է գրանցել

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Եվրամիության, ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում աճող լարվածության ֆոնին թուրքական ազգային արժույթi` լիրայի փոխարժեքը աննախադեպ անկում է գրանցել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, ԱՄՆ դոլարի դիմաց այն կազմում է 8  թուրքական լիրա։

Աճուրդում թուրքական լիրայի փոխարժեքը նվազել է 1 տոկոսով՝ արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կտրուկ հայտարարություններին, առաջին հերթին ՝ Ֆրանսիային, ինչպես նաև ԵՄ-ի կողմից Թուրքիայի նախագահի խոսքերին պատասխան արձագանքին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին «հոգեկանը բուժելու» կոչ է արել այն բանից հետո, երբ Մակրոնն առաջ է քաշել «լուսավորյալ իսլամի» գաղափարը: Մակրոնն առաջարկել էր Ֆրանսիայի մահմեդականներին ստեղծել կազմակերպություն, որը թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Նրա խոսքով` անհրաժեշտ է իսլամն ազատել օտարերկրյա ազդեցություններից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը:

Ֆրանսիայի նախագահի հասցեին Էրդողանի հայտարարությունից հետո Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով ետ է կանչել Անկարայում իր դեսպանին։

ԵՄ-ն անընդունելի է համարել Թուրքիայի նախագահի հայտարարությունը Մակրոնի հասցեին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]