Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԼՂ հակամարտության կարգավորումը ՌԴ-ի և ԱՄՆ-ի մրցակցության ասպարեզ չպետք է դառնա. Դմիտրի Պեսկով  

ԼՂ հակամարտության կարգավորումը ՌԴ-ի և ԱՄՆ-ի մրցակցության ասպարեզ չպետք է 
դառնա. Դմիտրի Պեսկով

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը չպետք է վերածվի Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքական մրցակցության ասպարեզ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Պեսկովը նման կարծիք է հայտնել հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում։

«Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացը, որը գտնվում է սուր փուլում, չպետք է և չի կարող լինել ինչ-որ ասպարեզ մրցակցության համար»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Կրեմլում արդյոք կարծում են, որ ԱՄՆ-ին հաջողվել է ԼՂ հակամարտության ուղղությամբ ավելի շատ անել, քան Ռուսաստանին:

Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանը ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է ողջունել ցանկացած քայլ, որը կօգնի դադարեցնել պատերազմը:

«Այժմ մենք շարունակում ենք ուշադիր հետևել հակամարտող կողմերի շփման գծում տիրող իրավիճակին։ Կարծում ենք, որ չի կարող լինել հակամարտության այլ կարգավորում, քան խաղաղն է»,- ընդգծել է Պեսկովը:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։ Ժամը 08:45-ի սահմաններում կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը՝ ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը և արձակելով հինգ հրետանային արկ:

Արցախի դեմ ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն դրա ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]