1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Առաջնագիծ մեկնած կամավորները խոստանում են հաղթանակած վերադառնալ. տեսանյութ

Առաջնագիծ մեկնած կամավորները խոստանում են հաղթանակած վերադառնալ. 
տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի աջակցությամբ ընթացող պատերազմի առաջնագիծ մեկնած կամավորները խոստանում են հաղթանակած վերադառնալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որում նրանք նաև իրենց միանալու կոչ են հղում բոլորին:

«Զորքի բարոյահոգեբանական վիճակը բավական բարձր է: Մենք բոլորս էլ այս պահին այն համոզմունքն ունենք, որ պետք է բոլոր դժվարություններին դիմանանք, ջախջախենք թշնամուն ու դրանով պաշտպանենք մեր ապրելու, գոյություն ունենալու իրավունքը: Անում ենք մեզնից կախվածը, ամեն գնով պատրաստ ենք կանգնել մեր հողը պաշտպանելու»,- ասում են կամավորները:

Նրանք նշում են, որ մինչև վերջին պահը կռվելու և հաղթելու են:

«Վճռական ենք տրամադրված, սա մեր հայ ազգի համար կենաց-մահու պայքար է: Սա բոլորիս խնդիրն է, բոլորս միասին պետք է մեր հողը պաշտպանենք: Ամուր է մեր պաշտպանությունը, հզոր է մեր բանակը, բոլորին կոչ եմ անում մեկնել առաջնագիծ, միանալ հայոց բանակին, որովհետև սա այն հնարավորությունն է, որ պետք է ծառայես քո հայրենիքին ու քո ներդրումն ունենաս ազգի գոյության պահպանման մեջ»,- նշում են նրանք:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։  Ժամը 08:45-ի սահմաններում կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը՝ Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը, արձակելով հինգ հրետանային արկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]