Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՌԴ առողջապահության նախարարությունը գրանցել Է «Սպուտնիկ V» պատվաստանյութի եւս մեկ արտադրողի

ՌԴ առողջապահության նախարարությունը գրանցել Է «Սպուտնիկ V» պատվաստանյութի եւս մեկ արտադրողի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել Է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի եւս մեկ արտադրողի՝ «Գեներիում» ընկերությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Նոր արտադրական հարթակները թույլ կտան զգալիորեն ավելացնել արտադրվող պատվաստանյութի ծավալները եւ, համապատասխանաբար, նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստում են ստացող ռուսաստանցիների թիվը»,-նշել են գերատեսչությունում: Առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա եւ ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը:

Հոկտեմբերին գրանցվել Է եւս մեկ հայրենական պատվաստանյութ՝ «ԷպիՎակԿորոնա»-ն, որն ստեղծել են Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» կենտրոնում: Նաեւ կլինիկական փորձարկումներ Է անցնում Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հետազոտությունների եւ իմունոկենսաբանական պատրաստուկների մշակման Չումակովի անվան կենտրոնի պատվաստանյութը: Փորձարկումներին մասնակցում են 300 կամավորներ:

Ինչպես սպասվում Է, պատվաստանյութը գրանցում կարող Է ստանալ մինչեւ տարեվերջ: Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով՝ զանգվածային պատվաստումը կսկսվի արտադրության մեծ ծավալների գործարկումից հետո: Այն կլինի անվճար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]