1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ճապոնիայի վարչապետը խոստացել Է 2021 թվականին անպայման անցկացնել Տոկիոյի Օլիմպիական խաղերը

Ճապոնիայի վարչապետը խոստացել Է 2021 թվականին անպայման անցկացնել Տոկիոյի Օլիմպիական խաղերը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան մտադիր Է 2021 թվականի ամռանը Տոկիոյում անպայման անցկացնել Օլիմպիական եւ Պարալիմիական խաղերը՝ որպես կորոնավիրուսի նկատմամբ մարդկության հաղթանակի խորհրդրանիշ: Հոկտեմբերի 26-ին այդ մասին նա հայտարարել Է խորհրդարանում իր առաջին ծրագրային ճառում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարչապետը հավաստել Է, որ հունիսի վերջից Ճապոնիայում կորոնավիրուսով հայտնաբերված վարակումների թիվն սկսել Է կրճատվել: «Սակայն այժմ,- խոստովանել Է նա,- այդ միտումն արգելակվել Է, եւ իրավիճակը մնում Է անկանխատեսելի: Մենք կաշխատենք, որպեսզի կանխենք վարակումների պայթուցիչ տարածումը»:

Վարչապետն ըստ որում խոստեցել Է միջոցներ ձեռնարկել երկրի հասարակական եւ տնտեսական կյանքի աշխուժացման համար: «Եկող տարվա առաջին կեսին,- ասել Է նա,- մենք անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութ կապահովենք ամբողջ բնակչության համար՝ համոզվելով դրա հուսալիության եւ արդյունավետության հարցում: Պատվաստումը կկատարվի անվճար:

Առաջնահերթությունն ըստ որում կտրվի տարեց մարդկանց, խրոնիկական հվանդներին եւ բժշկական անձնակազմին»:

Տոկիոյում Օլիմպիադան պետք Է տեղի ունենար 2020 թվականի հուլիսիի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: COVID-19-ի համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվել են եւ այժմ պետք Է կայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում: Ըստ որում Խաղերի «Տոկիո-2020» անվանումը կպահպհանվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]