Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարգում եմ հայ ժողովրդին և աղոթում հարցի խաղաղ կարգավորման համար. Մել Գիբսոն

Հարգում եմ հայ ժողովրդին և աղոթում հարցի խաղաղ կարգավորման համար. Մել 
Գիբսոն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռչակավոր դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մել Գիբսոնը անդրադարձել է Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողություններին՝ իր աջակցությունը հայտնելով հայերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համացանցում տարածված տեսաուղերձում դերասանն ասում է, որ շատ է տխրել, երբ իմացել է հակամարտության սրման մասին: «Ես բազմաթիվ հայ ընկերներ ունեմ ԱՄՆ-ում: Նրանք ինձ պատմել են ձեր տառապանքների, կորուստների մասին: Ես շատ եմ հարգում հայ ժողովրդին. նրանք մեծ սիրտ ունեն: Հայերը ստիպված են եղել բախվել բազմաթիվ դժվարությունների, բայց ես և դուք գիտենք, որ հայ ժողովրդի հնարավորություններն անսահման են»,- նշել է Գիբսոնը:

Հանրահայտ արվեստագետն ընդգծել է, որ այս դժվարին ժամանակներում աղոթում է հայերի և հարցի խաղաղ կարգավորման համար: «Ամո՛ւր եղեք ընկերներս, շարունակեք անել ձեր գործը, և Աստված  օրհնի ձեզ»,- եզրափակել է Մել Գիբսոնը:

Արցախի և Հայաստանի համար այս ծանր օրերին հայերին իրենց աջակցությունն են հայտնել Էլթոն Ջոնը, Քարդի Բին, Եվգենի Կիսինը, Լյուբով Կազարնովսկայան, Քիմ Քարդաշյանը, Սերժ Թանկյանը և արվեստի ոլորտի բազմաթիվ այլ հայտնի գործիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]