Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

 Ռուսաստանում մեկ օրում 17 347 մարդ է վարակվել կորոնավիրուսով

 Ռուսաստանում մեկ օրում 17 347 մարդ է վարակվել կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 17 347-ով՝ մինչեւ 1 531 224: Հոկտեմբերի 26-ին այդ մասին լրագրողներին հայտնել են Նոր կորնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարաբերական արատահայտությամբ՝ շտաբի տվյալներով՝ երեք օր աճը կազմում Է 1,1 տոկոս:

Մեկ օրում աճի ամենափոքր տեմպերն արձանագրվել են Չեչնիայի Հանրապետությունում (0,3 տոկոս), Չուկոտկայի Ինքնավար Մարզում (0,4 տոկոս), Դաղստանի Հանրապետությունում (0,5 տոկոս):

Մասնավորապես, Մոսկվայում մեկ օրում հայտնաբերվել Է վարակման 5 224 դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 715, Մոսկվայի մարզում՝ 499, Նիժնի Նովգորոդի մարզում՝ 376, Ռոստովի մարզում՝ 312, Արխանգելսկի մարզում՝ 298 դեպք:

Ընդամենը ներկայումս Ռուսաստանում շարունակում Է բուժումը 358 859 մարդ:

Մեկ օրում դուրս գրված հիվանդների թիվը, որոնց մոտ ավելի վաղ կորոնավիրուս են ախտորոշել, կազմել Է 7 574:

Ընդամենը վարակից բուժվել Է 1 146 096 հիվանդ: Շտաբի տվյալների համաձայն՝ ապաքինվածների ընդհանուր թիվը կրճատվել Է վարակվածների ընդհանուր թվի մինչեւ 74,8 տոկոսը:

Մեկ օրում ապաքինմամբ դուրս Է գրվել 390 մարդ Սանկտ Պետերբուրգում, 322-ը՝ Մոսկվայի մարզում, 185-ը՝ Սվերդլովսկի մարզում, 158-ը Կրասնոդարի երկրամասում, 153-ը՝ Ալթայի երկրամասում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]