Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Աշխարհում ավելի քան 43 մլն մարդ վարակվել է կորոնավիրուսով

Աշխարհում ավելի քան 43 մլն մարդ վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի քանակը հոկտեմբերի 26-ին գերազանցել Է 43 միլիոնը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի կայքում հրապարակված տվյալները, որը հաշվարկները կատարում Է միջազգային կազմակերպությունների, դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկատվության հիման վրա:

Նրա տվյալներով՝ այժմ ախտահարվածների թիվը կազմում Է 43 009 311, մահացել Է 1 153 857, ապաքինվել՝ 28 959 776 մարդ:

Վարակման ամենից շատ դեպքեր են արձանագրվել ԱՄՆ-ում (8 636 165): Այնուհետեւ գալիս են Հնդկաստանը (7 909 959) եւ Բրազիլիան (5 394 128):

Ռուսաստանում, Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով՝ արձանագրվել Է վարակման 1 513 877 դեպք, առողջացել Է 1 138 522, մահացել՝ 26 050 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]