Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ճապոնիայի նոր վարչապետն ԱՄՆ-ի հետ դաշինքը հռչակել Է իր արտաքին քաղաքականության հիմքը

Ճապոնիայի նոր վարչապետն ԱՄՆ-ի հետ դաշինքը հռչակել Է իր արտաքին քաղաքականության հիմքը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի նոր վարչապետ Յոսիհիդե Սուգան ԱՄՆ-ի հետ դաշինքը համարում Է իր արտաքին քաղաքականության հիմքը եւ մտադիր Է, հենվելով դրա վրա, զարգացնել հարաբերությունները հարակից տարածաշրջանի երկրների հետ: Նա այդ մասին հայտարարել Է հոկտեմբերի 26-ին խորհրդարանում իր առաջին ծրագրային ճառի ընթացքում, որը հեռարձակել Է ազգային հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ի հետ դաշինքը մեր դիվանագիտության եւ անվտանգության ապահովման ոլորտում քաղաքականության գլխավոր առանցքն Է,- ասել Է վարչապետը:- Դա կդառնա խաղաղության, բարգավաճման եւ ազատության հիմքը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»:

Որպես իր արտաքին քաղաքականության գլխավոր նպատակ վարչապետ Սուգան նշել Է «օրենքի տիրապետության վրա հիմված ազատ եւ բաց Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կառուցումն այն երկրների հետ համագործակցությամբ, որոնք ընդհանուր նպատակներ են բաժանում մեզ հետ»: Այդ կատեգորիային, բացի ԱՄՆ-ից, նա դասել Է Հարավ - աերեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրները, Ավստրալիան, Հնդկաստանը, ինչպես նաեւ Եվրամության անդամները: Վարչապետը ՉԺՀ-ի հետ հարաբերությունները համարել Է չափազանց կարեւոր տարածաշրջանի եւ ամբողջ համաշխարհային հանրակցության համար:

«Օգտագործելով բարձր մակարդակի շփումները,- նշել Է նա,- մենք կհամագործակցենք Չինաստանի հետ ընդհանուր խնդիրների շուրջը եւ միեւնույն ժամանակ նրա հետ հարաբերություններում կպաշտպանենեք այն, ինչ հարկ Է պաշտպանել»:

Ավելի վաղ Տոկիոն բազմիցս մեղադրել Է Պեկինին նրա ռազմական ծրագրերի անթափանցիկության հարցում եւ բողոքներ Է հայտնել Սենկակու (Դյաոյույդաո) կղզիների նկատմամբ նկրտումների դեմ, որոնք գտնվում են Տոկիոյի վերահսկողությման ներքո: Իր ճառում Ճապոնիայի վարչապետը նաեւ պատրաստակամություն Է հայտնել անձամբ հանդիպելու ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ առանց նախնական պայմանների: Սակայն ըստ որում Սուգան ընդգծել Է այն խնդիրները լուծելու անհրաժեշտությունը, որոնք կապված են, մասնավորապես, Փհենյանի հրթիռա-միջուկային ծրագրի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]