Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը հայտնել է Հնդկաստանից Արցախի անկախությունը ճանաչելու ակնկալիքի մասին

Նիկոլ Փաշինյանը հայտնել է Հնդկաստանից Արցախի անկախությունը ճանաչելու ակնկալիքի մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնդկական WION հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչ է ակնկալում Հնդկաստանից և, ընդհանրապես, միջազգային հանրությունից Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան կանգնեցնելու հարցում։

«Ինչ ակնկալում եմ միջազգային հանրության մյուս ներկայացուցիչներից, ակնկալում եմ նաև Նյու Դելիից. արձանագրել, որ Թուրքիան կազմակերպել է ահաբեկիչների և վարձկանների տեղափոխումն Ադրբեջան, և առանց Թուրքիա այդ պատերազմը չէր սկսի: Արձանագրել Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական խմբավորումների նախահարձակ գործողությունները, արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, ցեղասպանության վտանգի առաջ և այս համատեքստում կիրառելի համարել «անջատում հանուն փրկության»  (remedial secession) բանաձևը Լեռնային Ղարաբաղի համար և ճանաչել նրա անկախությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է վարչապետը։

Հարցին, թե որքա՞ն երկար պատերազմը կարող է շարունակվել, արդյոք երկարատև պատերազմի է հայկական կողմը նախապատրաստվո՞ւմ, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը մինչև վերջ պիտի պայքարի իր անվտանգությունը պաշտպանելու համար: «Բայց ես հույս ունեմ, որ մեր գործադրած դիվանագիտական ջանքերը րոպե առաջ կկանգնեցնեն պատերազմը»,- ասել է նա:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]