Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թրամփը խոստացել է հեշտությամբ լուծել ԼՂ հակամարտությունը

Թրամփը խոստացել է հեշտությամբ լուծել ԼՂ հակամարտությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հեշտությամբ լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ  Նովոստին, այս մասին Թրամփն ասել է Նյու Հեմփշիր նահանգում նախընտրական հանրահավաքի ընթացքում:

«Հայերն անհավանական մարդիկ են, նրանք սաստիկ ուժով կռվում են, և դուք գիտեք, որ մենք պատրաստվում ենք ինչ-որ բան անել, որովհետև գիտեք, որ հայերը դժվարությունների մեջ են: Երեկ Օհայոյում ես տարբեր կանգառներ ունեցա: Այնտեղ հայերի մեծ խումբ կար՝ իրենց դրոշներով և ոգով: Եվ խնդիրներները, որ նրանք ունեն՝ մահերը, մարտերը և մնացածը… ամեն ինչ լավ է լինելու, ես դա անվանում եմ հեշտ դեպք: Գնացեք և ասեք սա ձեր ժողովրդին, հայեր: Լուծումը հեշտ է, եթե գիտես ինչ անել»,- ասել է Թրամփը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]