Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ը` կիրառության մեջ. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ը` կիրառության մեջ. ՊՆ-ն 
տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարությունը հայկական արտադրության կառավարվող հարվածային անօդաչու թչռող սարքի կիրառության տեսանյութ է հրապարակել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութը «Ֆեյսբուք»-ի  իր էջում տեղադրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ԱԹՍ-ը անվրեպ խոցում թիրախը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]