Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Միքայել Համբարձումյանը աշխատանքային այց է կատարել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր

Միքայել Համբարձումյանը աշխատանքային այց է կատարել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանն այցելել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր և հանդիպում ունեցել սահմանապահների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, հանդիպումը մեկնարկել է ընթացող մարտական գործողություններում հավերժ հերոսացած սահմանապահներին հարգանքի տուրք մատուցելու նպատակով հայտարարված լռության րոպեով:

«Այնուհետև Մ. Համբարձումյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում անդրադարձել է թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքի կողմից սանձազերծված ռազմական գործողություններում սահմանապահների մասնակցության կարևորություններին և ընդգծել վերջիններիս կողմից ծառայողական պարտականություններն ամենայն կարգապահությամբ ու արդյունավետորեն իրականացնելու հրամայականը՝ շեշտելով, որ այդ ասպարեզում յուրաքանչյուր թերացում ունենալու է իր համապատասխան հետևանքները:

Հանդիպման ընթացքում հնչեցվել են նաև այս օրերին անձնվիրաբար ծառայող այն սահմանապահների անունները, ովքեր լավագույն օրինակ են ինչպես ծառայակիցների, այնպես էլ հանրության լայն շերտերի համար:

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վ. Սարգսյանը ներկայացրել է մինչ այս պահն իրականացված աշխատանքների հիմնական ուղղությունները, ինչպես նաև փոխանցել մարտական առաջադրանքները պատշաճ և համակողմանիորեն կատարելուն ուղղված՝ սահմանապահների պատրաստակամությունը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Մ. Համբարձումյանն ընդգծել է հայրենիքի պաշտպանության վեհ առաքելությունն անվերապահորեն կատարելու առաջնահերթությունները և փաստել, որ հատկապես ներկա պահին է անհրաժեշտ ցուցաբերել առավելագույն կամք, նվիրում ու անսահման հայրենասիրություն՝ հանուն հաղթական հաջողությունների:

Հանդիպման ավարտին Մ. Համբարձումյանն անցկացրել է նաև աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալներ Ս. Մելքոնյանը,  Ա. Հակոբյանը և պաշտոնատար այլ անձինք»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]