1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքական F-16 ինքնաթիռներ են նույնականացվել Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում

Թուրքական F-16 ինքնաթիռներ են նույնականացվել Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում նույնականացվել են թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի «Ֆեյսբուք»-ի էջը:

«Թուրքական/ՆԱՏՕ-ական լրացուցիչ F-16-եր են նույնականացվել Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում»,- ասված է գրառման մեջ, որին կից հրապարակվել է Գաբալայի ավիաբազայում  F-16 կործանիչների առկայությունը ֆիքսած արբանյակային լուսանկար: 

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ F-16 ինքնաթիռները Գաբալայի ավիաբազայում հայտնաբերել է ամերիկյան արբանյակային Maxar Technologies ծառայությունը:

«6 միավոր ինքնաթիռներն այնտեղ են եղել մոտ մեկ շաբաթ առաջ»,- գրել է Ներսիսյանը:

ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքում թուրքական F-16 ինքնաթիռի կողմից խոցվել է հայկական ՍՈՒ-25 ինքնաթիռը: Օդաչուն հերոսաբար զոհվել է:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]