Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն Ադրբեջանին դրդում է ընդունել կրակի դադարեցման պայմանավորվածությունը

ԱՄՆ-ն Ադրբեջանին դրդում է ընդունել կրակի դադարեցման պայմանավորվածությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգներն Ադրբեջանի իշխանություններին դրդում է ընդունել կրակի դադարեցման պայմանավորվածությունը, որն արդեն ընդունվել է Հայաստանի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը:

«Այս շաբաթվա վերջում մենք զբաղվում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցով: Հայաստանն ընդունել է կրակի դադարեցման առաջարկը, իսկ Ադրբեջանը՝ դեռ ոչ: Մենք դրդում ենք նրանց (Ադրբեջանի իշխանություններին- խմբ.) դրան (կրակի դադարեցման ռեժիմի առաջարկի ընդունմանը- խմբ.)»,- ասել է Օ՛Բրայանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանը երկու անգամ խախտել է հոկտեմբերի 10-ին և 17-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]