1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ուկրաինահայերն իրենց համերաշխությունն են հայտնել Արցախին և Հայաստանին

Ուկրաինահայերն իրենց համերաշխությունն են հայտնել Արցախին և Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց հարգանքի տուրք է մատուցվել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ  սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով զոհված զինվորների հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և լուսանկար հրապարակել:

«Ուկրաինահայերն իրենց համերաշխությունն են հայտնում Արցախին և Հայաստանին»,- գրել է Սեյրանյանը:

Ուկրաինահայերը դեսպանատան շենքին փակցրել են Արցախի դրոշները, ծաղիկներ խոնարհել զոհված զինծառայողների հիշատակին և մոմավառություն իրականացրել:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]