1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ռեալ»-ը հաղթեց «Բարսելոնա»-ին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը

«Ռեալ»-ը հաղթեց «Բարսելոնա»-ին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվելիս հաղթանակ տոնեց «Բարսելոնա»--ի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արդեն հանդիպման 5-րդ րոպեին «Ռեալ»-ն առաջ անցավ հաշվի մեջ. Կարիմ Բենզեմայի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ֆեդերիկո Վալվերդեն: «Բարսելոնա»-ի պատասխանը, սակայն չուշացավ: 8-րդ րոպեին Ժորդի Ալբայի փոխանցումից հետո Անսու Ֆաթին հավասարեցրեց հաշիվը: Առաջին խաղակեսում թիմերը շատ ակտիվ էին, երկու թիմերն էլ ունեին գոլային հնարավորություններ, սակայն խաղակեսն ավարտեցին 1:1 հաշվով:

Երկրորդ խաղակեսն էլ անցնում էր հավասար պայքարում, սակայն 63-րդ րոպեին «Ռեալ»-ը կարողացավ 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակել: Կլեման Լանգլեն սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Սերխիո Ռամոսի նկատմամբ: Մրցավարը կրկնապատկերը դիտելուց հետո 11 մետրանոց նշանակեց  «Բարսելոնա»-ի դարպասին, որն անվրեպ իրացրեց Սերխիո Ռամոսը:

Հաջորդող րոպեներին «Բարսելոնա»-ն նետվեց առաջ պատասխան գնդակը  հեղինակելու համար, սակայն այդ ընթացքում բաց էր թողնում վտանգավոր հակագրոհներ, որոնցից մեկը, ի վերջո, «Ռեալ»-ի ֆուտբոլիստները կարողացան արդյունավետ օգտագործել: 90-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լուկա Մոդրիչը:

«Ռեալ»-ն այս հաղթանակից հետո վաստակեց 13 միավոր և գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Բարսելոնա»-ն 7 միավորով 10-րդ հորիզոնականում է, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]