1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրքիան արցախյան ռազմաճակատ է տեղափոխել 1200 հատուկ ջոկատայինի. Wargonzo

Թուրքիան արցախյան ռազմաճակատ է տեղափոխել 1200 հատուկ ջոկատայինի. 
Wargonzo

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան Բաքու, այնուհետև ռազմաճակատ է տեղափոխել թուրքական Քուրդիստանից իր 1200 լեռնային հատուկ ջոկատայինի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ռուս ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի Wargonzo նախագծի «Տելեգրամ»-ի ալիքը, վկայակոչելով Ստամբուլում իր աղբյուրները:

«Նրանք գործում են Արցախի լեռնային տեղանքներում: Թուրքիայից եկած մասնագետները ստիպված են փոխարինել ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատներին, որոնք չեն դիմանում լեռնային զանգվածներում աշխարհազորայինների հետ ուղիղ մարտական բախմանը: Խոսքը նախևառաջ հարավային ռազմաճակատի և Ջեբրայիլ-Հադրութ ուղղության մասին է»,- ասված է հաղորդագրությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]