Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կոնգրեսականներն ԱՄՆ-ին կոչ են արել Մագնիտսկու պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ

Կոնգրեսականներն ԱՄՆ-ին կոչ են արել Մագնիտսկու պատժամիջոցներ կիրառել 
ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն ու իր գործընկերները Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ են արել Մագնիտսկու պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյանի նկատմամբ, որոնք պատասխանատվություն են կրում Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Շերմանի պաշտոնական կայքում:

«Անցել է չորս շաբաթ, իսկ ադրբեջանական հարձակումը Արցախի վրա շարունակվում է։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հաստատել են Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության դեմ կասետային զինամթերքի կիրառումը, ինչը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է: Ադրբեջանցի պաշտոնյաները պետք է պատասխանատվություն կրեն Արցախում տեղի ունեցող մարդու իրավունքների շարունակական խախտումներում իրենց դերակատարության համար»,- ասել է Շերմանը, նշելով, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի ռազմական գործողությունները վերաճեն լայնամասշտաբ պատերազմի՝ ներառելով Ռուսաստանը և Թուրքիան:

Կոնգրեսականները հայտնել են, որ ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ անհրաժեշտ է կիրառել Մագնիտսկու պատժամիջոցներ: Նրանք նաև անընդունելի են համարել քաղաքացիական բնակչության թիրախավորումները:

Մագնիտսկու պատժամիջոցները ներառում են ԱՄՆ մուտքի վիզային սահմանափակումներ և ԱՄՆ բանկերում ֆինանսական ակտիվների արգելափակում:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]