Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Կոնգրեսական Բարբարա Լին Մայք Պոմպեոյին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

Կոնգրեսական Բարբարա Լին Մայք Պոմպեոյին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի 
ագրեսիան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ  Կոնգրեսի անդամ Բարբարա Լին պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել հստակ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բարբարա Լին Պոմպեոյին կոչ է արել հասկացնել Ադրբեջանին, որ հանդուրժողականությունը չցուցաբերելու դեպքում կասկածի տակ կդնեն ԱՄՆ-ից ստացվող աջակցությունը:

Բարբարան Պոմպեոյին կոչ է արել նաև աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ կոչ անելով  Ալիևի կառավարությանը դադարեցնել  հարձակվողական գործողությունները ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի նկատմամբ և անցնել Արցախի անվտանգության և կարգավիճակի հետ կապված հարցերի խաղաղ լուծմանը:

Կոնգրեսականը կոչ է արել նաև Մինսկի խմբի հետ աշխատել, ստիպել Ադրբեջանին համաձայնվել շփման գծի երկայնքով միջազգային մոնիթորինգի ներդրմանը, ինչպես նաև բարձր մակարդակով համագործակցել Թուրքիայի հետ և հասկացնել, որ Ադրբեջանի վերջին գործողություններին աջակցելը վնասում են տարածքաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]