Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄԱԿ-ում նշել են, որ Լիբիայում հրադադարի շուրջը համաձայնագիրն ուժի մեջ կմտնի անհապաղ

ՄԱԿ-ում նշել են, որ Լիբիայում հրադադարի շուրջը համաձայնագիրն ուժի մեջ կմտնի անհապաղ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրադադարի շուրջը լիբիական հակամարտության կողմերի՝ հոկտեմբերի 23-ին Ժնեւում ստորագրած համաձայնագիրը պետք Է ամբողջ երկրում ուժի մեջ մտնի անհապաղ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ճեպազրույցում հայտնել Է Ստեֆանի Ուիլյամսը՝ Լիբիայում ՄԱԿ-ի Աջակցության առաքելության ղեկավարը, որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդի պաշտոնակատարն Է:

«Այսօր ՄԱԿ-ի Ժնեւի կենտրոնակայանում Լիբիայի «5+5» Համատեղ կոմիտեի երկու պատվիրակություններն ստորագրեցին հրադադարի շուրջը լիակատար, ամբողջ երկին ընդգրկող, մշտական համաձայնագիր»,- նշել Է նա՝ ընդգծելով, որ այդ փաստաթուղթն ունի «անհապաղ ներգործություն»: Նրա խոսքով՝ Լիբիայում հրադադարի շուրջը համաձայնագիրը չի տարածվում ահաբեկիչների վրա: Փաստաթուղթը նաեւ նախատեսում Է զինված խմբերի ինտեգրացում պետական կառույցներին: Լիբիայի հակամարտության կողմերի եւ ՄԱԿ-ի առաքելության համատեղ մեխանիզմը երկրում կհետեւի հրադադարին, հավելել Է Ոուիլյամսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]