Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սերգեյ Սմբատյանը միացել է մշակույթի համաշխարհային գործիչներին համախմբող մարդասիրական ակցիային

Սերգեյ Սմբատյանը միացել է մշակույթի համաշխարհային գործիչներին համախմբող 
մարդասիրական ակցիային

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր‚ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր առաջիկա համերգից ստացված հասույթը փոխանցել է Հայերի ասամբլեայի հիմնադրամին՝ Արցախի երեխաներին օգնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից տեղեկացնում են, որ Սերգեյ Սմբատյանի և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի առցանց համերգը կայանալու է նոյեմբերի 14-ին‚ ներկայացվելու է Լյուդվիգ վան Բեթհովենի «Կորիոլան» նախերգանքը։ Այս համերգից ստացված հոնորարը դիրիժորն ուղղել է Հայերի ասամբլեայի նախաձեռնությանը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]