Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում COVID-19-ի դեպքերը շարունակում են աճել. գրանցվել է 2474 նոր դեպք

Հայաստանում COVID-19-ի դեպքերը շարունակում են աճել. գրանցվել է 2474 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 73310 դեպք, որոնցից 50276 -ն` առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:  Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21560 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 5760 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 368053 թեստավորում:

Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 2474 նոր դեպք և 489 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1145 (ավելացել է ևս 14-ով) դեպք: 

ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 67, 57, 83, 66, 61, 72, 96, 74 տարեկան տղամարդիկ և 58, 77, 74, 87, 69, 72 տարեկան կանայք: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 329 է:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]