Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թրամփը Բայդենի հետ բանավեճերում գրեթե երեքուկես րոպեով ավելի երկար Է խոսել ընդդիմախոսից

Թրամփը Բայդենի հետ բանավեճերում գրեթե երեքուկես րոպեով ավելի երկար Է խոսել ընդդիմախոսից
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը Նեշվիլի (Թենեսիի նահանգ) Բելմոնտ համալսարանում դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ Բայդենի հետ կայացած եզրափակիչ նախընտրական հեռուստաբանավեճերում ընդհանուր առմամբ երեքուկես րոպեով ավելի երկար Է խոսել իր ընդդիմախոսից: Հոկտեմբերի 22-ին այս հաշվարկներով հանդես Է եկել CNN հեռուստաընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաընկերության տվյալներով՝ պետության գործող ղեկավարի խոսքն ընդհանուր առմամբ տեւել Է եթերային ժամանակի 41 րոպե 16 վայրկյան: Բայդենը բավականացել Է 37 րոպե 53 վայրկյանով: 90-րոպեանոց հեռուսամենամարտը բաժանված Էր վեց թեմատիկ սեգմենտների՝ 15-ական րոպե տեւողությամբ: Մրցակիցներն ունեին երկուական րոպե բանավճը վարողի պատասխանի համար, իսկ այնուհետեւ նրանց հնարավորություն Է ընձեռվել մեկ րոպեի ընթացքում պատասխանելու ընդդիմախոսի փաստարկներին:

Թրամփի եւ Բայդենի բանավեճերի առաջին փուլը կայացել Է սեպտեմբերի 29-ին Քլիվլենդում (Օհայոյի նահանգ): Երկրորդը նշանակված Էր հոկտեմբերի 15-ին Մայամիում (Ֆլորիդայի նահանգ), սակայն հոկտեմբեր լույս 2-ի գիշերը Թրամփը Twitter-ում գրել Էր, որ իր եւ իր տիկնոջ մոտ կորոնավիրուս են հայտնաբերել: Նույն օրն ավելի ուշ պետության ղեկավարը ժամանել Է Մերիլենդի նահանգի Ուլթեր Ռիդի անվան բժշկական կենտրոն: Հոկտեմբերի 5-ին նա հեռացել Է հոսպիտալից եւ վերադարձել Սպիտակ տուն: Թրամփի մոտ կորոնավիրուս ախտորոշելու պատճառով նախագահական հեռուստաբանավեճերի հանձնաժողովն առաջարկել Է երկրորդ փուլն անցկացնել հեռավար ձեւաչափով, սակայն նախագահը հայտարարել Է, թե այդ դեպքում մտադիր չԷ մասնակցելու դրանց, եւ միջոցառումը չեղյալ են հայտարարել:

Նեշվիլում հեռուստաբանավեճերը դարձան վերջինը նոյեմբերի 3-ին կայանալիք ընդհանուր ընտրություններից առաջ, որտեղ կընտրվեն նախագահը եւ փոխնախագահը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները եւ Սենատի մեկ երրորդը, 13 նահանգների եւ տարածքների նահանգապետերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]