1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայտնի են Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումների ժամերը

Հայտնի են Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի 
հանդիպումների ժամերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում հոկտեմբերի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անցկացնելու է առանձին հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով 09:30-ին (Երևանի ժամով 17:30-ին) նախատեսված է Մայք Պոմպեոյի և Ադրբեջանի ԱԳ նախարարի, իսկ 10:30-ին (Երևանի ժամանակով 18:30-ին)՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ հանդիպումը: Մամուլի համար այլ տեղեկություններ չեն հաղորդվում:

Ավելի վաղ պետքարտուղարը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված բարդ իրավիճակը կքննարկի նախարարների հետ կալանալիք իր հանդիպումներում: «Մեր, ինչպես նաև գրեթե բոլոր եվրոպական երկրների կարծիքով, առաջ շարժվելու ճիշտ ուղին կոնֆլիկտը դադարեցնելն է, դեէսկալացիայի ապահովման անհրաժեշտության մասին հայտարարելն է»,-ասել էր նա:

Նախօրեին ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը տեղեկացրել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ուղևորվել է Վաշինգտոն ղարաբաղյան հարցի հետ կապված հանդիպումների նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]