Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունվար

Եթե բռնությունը շարունակվի, մենք պատրաստ ենք ճանաչել Արցախը. Կոնգրեսականն ԱՄՆ-ին կոչ է անում նման ուղերձ հղել Բաքվին

Եթե բռնությունը շարունակվի, մենք պատրաստ ենք ճանաչել Արցախը. Կոնգրեսականն ԱՄՆ-ին կոչ է անում նման ուղերձ հղել Բաքվին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգրեսական Բրեդ Շերմանը Ամերիկայի Միացյալ Նահանգներին կոչ է անում Ադրբեջանին հղել այն ուղերձը, որ, եթե բռնությունը շարունակվի, ԱՄՆ-ն պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Շերմանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Չորս շաբաթ է անցել և Ադրբեջանը խախտել է կրակի դադարեցման երկու պայմանավորվածությունը և շարունակում է անխնա թիրախավորել արցախցիներին: Ադրբեջանի ուղերձը հստակ է՝ բռնությունը, ոչ բանակցություններին: ԱՄՆ-ի ուղերձը պետք է այն լինի, որ, եթե հարձակումը շարունակվի, մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն»,- գրել է Շերմանը:

Հոկտեմբերի 23-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը, 31 ներկայացուցիչների համահեղինակությամբ, Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

 

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ