Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Լուսակունք գյուղում այրվել է մոտ 650 հակ անասնակեր

Լուսակունք գյուղում այրվել է մոտ 650 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 22-ին, ժամը 17:12-ին ահազանգ է ստացել, որ Լուսակունք գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է անասնակեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։00-ին, մարվել՝ 23։11-ին։ Այրվել է տանիքում պահեստավորած մոտ 650 հակ անասնակեր։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ