Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Վարչապետը հույս ունի, որ ՀՀ տնտեսությունը դրական կարձագանքի թուրքական ապրանքների ներկրման արգելքին

Վարչապետը հույս ունի, որ ՀՀ տնտեսությունը դրական կարձագանքի թուրքական 
ապրանքների ներկրման արգելքին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Հայաստանի տնտեսությունը դրական կարձագանքի թուրքական ապրանքների՝ ՀՀ ներկրման արգելքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին վարչապետը նշել է «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում:

Լրագրողը նկատել է, որ 2021թ. հունվարից Հայաստանը Թուրքիայից ապրանքների ներկրման վրա արգելք է դրել, և հրապարակված ցանկի համաձայն՝ այնտեղ տարբեր ոլորտների մեծ թվով անուն ապրանքներ են ընդգրկված: Հարցին՝ ո՞րքան բացասական ազդեցություն կունենա այն հայկական տնտեսության վրա, ՀՀ վարչապետը պատասխանել է. «Մենք հույս ունենք, որ դրական ազդեցություն կունենա: Դա շատ կարևոր քաղաքական որոշում է: Մեր տնտեսությունը պետք է արձագանքի Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությանը»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]