Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պուտինը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հարցում ՌԴ-ի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում

Պուտինը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հարցում ՌԴ-ի և 
Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահն այս մասին ասել է «Վալդայ» ակումբում տեղի ունեցած քննարկման ժամանակ:

«Ինչպես ես եմ հասկանում, Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հարցում մեր դիրքորոշումները չեն համընկնում, որովհետև մենք կարծում ենք, որ այդպիսի վիճելի հարցերը հարկավոր է լուծել ոչ թե ուժի, զենքի, այլ դիվանագիտական ճանապարհով, բանակցությունների սեղանին: Այո, իհարկե, կարելի է ասել, որ այնտեղ 30 տարի բանակցություններ են ընթանում, բայց ոչ մի օգուտ չկա: Իմ կարծիքով դա չի նշանակում, որ պետք է սկսել կրակել»,- ասել է ՌԴ նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]