Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Նոյեմբեր

Բելառուսում ՀՀ դեսպանը ներկայացրել է ԼՂ նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Բելառուսում ՀՀ դեսպանը ներկայացրել է ԼՂ նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի 
հետևանքով ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Բելառուսի խորհրդարանի մարդու իրավունքների, ազգային հարաբերությունների և ԶԼՄ-ների հարցով հանձնաժողովի նախագահ Գենադի Դավիդկոյի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բելառուսում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, անդրադարձ է եղել Թուրքիայի անմիջական ռազմաքաղաքական աջակցությանը և Մերձավոր Արևելքից զինյալների ներգրավվածությանը:

Նշվել է, որ ադրբեջանական կողմը ոչ միան անտեսում է երկու նախկին հումանիտար զինադադարի շուրջ ունեցած համաձայնությունը, այլև շարունակում է սադրիչ ռազմական գործողությունները՝ թիրախավորելով բնակավայրերը և քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ Շուշիի սուրբ Ամենափրկիչ եկեղեցին:

Գենադի Դավիդկոյին ներկայացվել է միջազգային արձագանքը, այդ թվում տարբեր երկրների խորհրդարանների կողմից ընդունված բանաձևերը, հայտարարությունները, որոնք դատապարտում են Լեռնային Ղարաբաղի դեմ ծավալվող ագրեսիան, Թուրքիայի ներգրավվածությունը և այլ զինյալների ներգրավումը:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ