Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բորելը արտաքին կողմերին կոչ է անում դադարեցնել Ղարաբաղի վերաբերյալ սադրիչ հռետորաբանությունը

Բորելը արտաքին կողմերին կոչ է անում դադարեցնել Ղարաբաղի վերաբերյալ սադրիչ 
հռետորաբանությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հետ կապված արտաքին կողմերը պետք է դադարեցնեն «վտանգավոր, սադրիչ և այլատյաց հռետորաբանությունը»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Եվրամիության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նման հայտարարություն է արել  Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:

«Բոլոր սուբյեկտները, ներառյալ արտաքին կողմերը պետք է զերծ մնան ցանկացած այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ռազմական գործողությունների շարունակությանը և նոր զոհերի: Դա իր մեջ ներառում է վտանգավոր, սադրիչ և այլատյաց հռետորաբանության դադարեցումը»,-նշել է նա:

Ժոզեպ Բորելը կոչ է արել կողմերին վերադառնալ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցային սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ առանց նախապայմանների, առանց հապաղելու:

«Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, խիստ ձևով պահպանել համաձայնեցված հրադադարի ռեժիմը: Ցանկացած գործողություն, որն ուղղված է քաղաքացիական անձանց դեմ կամ քաղաքացիական բնակչությանը լրացուցիչ տառապանքներ պատճառելուն, պետք է անհապաղ դադարեցվի»,-նշել է նա:

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]