Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հունգարիան հայտնել Է COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը գնելու պայմանը

Հունգարիան հայտնել Է COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը գնելու պայմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի իշխանությունները պատրաստ են Ռուսաստանից կամ Չինաստանից գնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, եթե ապացուցվի, որ դրանք արդյունավետորեն են պաշտպանում վիրուսից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալաությունը՝ վկայակոչելով Հունգարիայի վարչապետի վարչակազմի ղեկավար Գ. Գուլյաշին: Վարչապետի վարչակազմի ղեկավարը հայտարարել Է, որ երկրի կառավարությունն առողջապահության բնագավառի տեղի մասնագետներին խնդրել Է ստուգել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը, որոնք մշակվել են Ռուսաստանում եւ Չինաստանում:

Նրա խոսքով՝ ԵՄ-ի սխեմայի շրջանակներում Հունգարիան նաեւ պլանավորում Է գնել AstraZeneca բրիտանական ընկերության՝ 13 միլիարդ ֆորինտ (մոտավորապես 42,24 միլիոն դոլար) գումարի 6,5 միլիոն չափաբաժին պատվաստանյութեր: Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա եւ ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: Հոկտեմբերի 22-ին Հունգարիայում մասնագետները գրանցել են կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ. մեկ օրում երկրում վիրուս են հայտնաբերել 2032 մարդու մոտ: Ընդամենը Հունգարիայում կորոնավիրուս Է հայտնաբերվել ավելի քան 52 հազար մարդու մոտ, ավելի քան 1,3 հազարը մահացել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]