1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՀԿ-ն մտահոգ է ԼՂ հակամարտության գոտում COVID-19-ի փոխանցման կտրուկ արագացմամբ

ԱՀԿ-ն մտահոգ է ԼՂ հակամարտության գոտում COVID-19-ի փոխանցման կտրուկ 
արագացմամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողությունները նպաստում են COVID-19-ի փոխանցման կտրուկ արագացմանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում պաշտպանել խաղաղ բնակչությանն ու առողջապահական հաստատությունները, որոնք խնամում են վիրավորներին և հիվանդներին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Կլյուգեի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ տարածած հայտարարությունում: 

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ ԱՀԿ-ն շարունակում է մտահոգվել Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողությունների սրմամբ:

Խորը մտահոգություն հայտնելով՝ նա  նշել է. «Ռազմական գործողություններն արդեն նպաստում են COVID-19 փոխանցման կտրուկ արագացմանը:  Շարունակական բռնությունը և բնակչության հետագա տեղահանությունը կխորացնեն առողջական իրավիճակի անորոշությունը»:

Նշվում է նաև, որ հակամարտությունը ուղղակիորեն խափանում է առողջապահական համակարգը` ծանրաբեռնելով համաճարակով արդեն իսկ լարված առողջական համակարգերը:  Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում COVID-19 դեպքերի թիվը շարունակում է աճել:

ԱՀԿ-ն կոչ է անում չկորցնել ժամանակ և ջանքեր՝ պաշտպանելու համար կյանքի և ապրուստի միջոցները հանրային առողջության սպառնալիքներից, որոնք աննախադեպ են:

«ԱՀԿ-ն հակամարտության բոլոր կողմերին հորդորում է միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան պաշտպանել խաղաղ բնակչությանը և առողջապահական հաստատությունները, որոնք զբաղվում են վիրավորներին և հիվանդներին խնամելով:  COVID-19- ի համատեքստում հատկապես կարևոր է, որ առողջապահության բնագավառի բոլոր աշխատողները պաշտպանված լինեն բռնությունից, որպեսզի  կարողանան պահպանել համաճարակային համապատասխան արձագանքը: Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը կենսական նշանակություն ունի առողջապահական ծառայությունների հասանելիությունն ապահովելու համար, այն մարդու հիմնարար իրավունք է»,- ասված է հայտարարությունում:

Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հոկտեմբերի 14-ին հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]