Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարտունի քաղաքը շարունակում է աջակցությունն առաջնագծին  

Մարտունի քաղաքը շարունակում է աջակցությունն առաջնագծին

 

ԳԱՎԱՌ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական շփման գոտում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր, առաջնագծին օժանդակելու նպատակով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքն իր աջակցությունն է ցուղաբերել սահմանին կանգնած մեր զինվորներին:

Ինչպես տեղեկացրին «Արմենպրես»-ին՝ Մարտունու համայնքապետարանը Հայաստանի համահայկական հիմնադրամին է փոխանցել 1 միլիոն դրամ, իսկ առաջիկայում  նախատեսված է փոխանցել եւս 4.500.000  դրամ: Մարտունի քաղաքի բարերարները, ովքեր այս պահին գտնվում են արտերկրում, առաջնագծի կարիքները բավարարելու համար տրամադրել են ֆինանսական օգնություն 460 հազար ռուբլու չափով: Առաջնագծի կարիքները հոգալու համար իրենց աջակցությունն են ցուցաբերել Մարտունու չորս մանկապարտեզ, որոնք  տրամադրել են 440.000 դրամ, Մարտունու ԶՏԿ-ն փոխանցել է 60.000 ՀՀ դրամ, Տիգրան Աբրահամյանի անվ. ավագ դպրոցը՝ 48.000 ՀՀ դրամ, ՍԱՏԿ ՊՈԱԿԸ՝ 50.000  դրամ, ՄՊԿ ՀՈԱԿԸ՝ 60.000  դրամ, Մշակույթի տունը՝ 100.000  դրամ, թիվ 2 հիմնական դպրոցը՝ 465.000 դրամ, Մանկական արվեստի դպրոցը՝ 100.000  դրամ, կենտրոնական գրադարանը՝ 50.000 դրամ, երաժշտական դպրոցը՝ 242.000  դրամ, մարզադպրոցը՝ 50.000 ՀՀ դրամ, Կոմունալ սպասարկում ՀՈԱԿ-ը՝ 160.000 դրամ: 

Բացի այդ, առանձին ձեռնարկությունների կամ անհատ քաղաքացիների կողմից հավաքվել եւ առաջնագծի կարիքների համար ինչպես սնունդ, դեղորայք, ծխախոտ, տարբեր սարքավորումներ, այնպես էլ ֆինանսական օգնություն: Աջակցություն է եղել նաեւ առանձին կազմակերպությունների եւ անհատ քաղաքացիների կողմից՝ 2 միլիոն 435 հազար դրամ ընդհանուր գումարով: Առանձին քաղաքացիների եւ կազմակերպությունների կողմից առաջնագիծ են ուղարկվել նաեւ հագուստ եւ խառը ապրանքներ:

Մարտունի համայնքի օժանդակության գործընթացը առաջնագծին շարունակվում է:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]