Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

 Վրաստանի ոստիկանությունը հարցաքննում է Զուգդիդիում ազատ արձակված պատանդներին

 Վրաստանի ոստիկանությունը հարցաքննում է Զուգդիդիում ազատ արձակված պատանդներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի վաղ Զուգդիդիում Վրաստանի բանկի մասնաճյուղում պատանդ վերցվածների առողջական վիճակը, որոնք ազատ են արձակվել, կայուն Է, նրանց հարցաքննում են հետաքննչական միջոցառումների շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխղեկավար Վլադիմիր Բորցվաձեն:

Ինքնաձիգով եւ նռնակով զինված առեւանգիչը հոկտեմբերի 21-ին ներխուժել Է Զուգդիդիում Վրաստանի բանկի մասնաճյուղի շենք եւ պատանդներ վերցրել. նա պահանջել Է 500 հազար դոլար: Հատուկ գործողությունը տեւել Է ամբողջ օրը: Ավելի ուշ ՆԳ նախարարությունը հաղորդել Է, որ 43 պատանդները, որոնց առեւանգիչը փուլ առ փուլ բաց Է թողել, փոխանակելով ՆԳ նախարարության պաշտոնյա Ավթանդիլ Գալդավայի հետ, նրա ու եւս երեք պատանդների հետ միասին լքել Է բանկի շենքը եւ հեռացել ոստիկանական ավտոմեքենայով: Ներկայում հանցագործի որոնումներ են իրականացվում:

«Նրանց մի մասն արդեն հարցաքննվել Է, մյուսների նկատմամբ հետաքննչական միջոցառումներ են իրականացվում: Բոլոր պատանդներն ազատ են արձակվել, նրանց առողջական վիճակը կայուն Է, ոչ ոք վնասվածքներ չունի: Մանրամասնությունների մասին մենք չենք կարող խոսել»,-հայտարարել Է Բորցվաձեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]