Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1935թ. հոկտեմբերի 22-ին մահացել է Կոմիտասը՝ հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ եւ ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր:

-           1797 թ. հոկտեմբերի 22-ին ֆրանսիացի օդագնաց Անդրե Ժակ Գարներինը կատարեց պարաշյուտով առաջին թռիչքը:

-           1975 թ. հոկտեմբերի 22-ին «Վեներա-9» միջտիեզերական կայանը առաջին անգամ երկիր ուղարկեց Արեգակնային համակարգի մոլորակի լուսանկարներ:

-           1844 թ. հոկտեմբերի 22-ին ծնվել է Սեդրակ Մանդինյանը՝ հայ մանկավարժ, դերասան, հասարակական, գրական-թատերական գործիչ։

-           1927 թ. հոկտեմբերի 22-ին ծնվել է Ժիրայր Ավետիսյանը՝ հայ կինոռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր։

-           1933 թ. հոկտեմբերի 22-ին ծնվել է Յուրի Հայրապետյանը՝ դաշնակահար:

-           1883 թ. հոկտեմբերի 22-ին մահացել է Թոմաս Մայն Ռիդը՝ անգլիացի գրող, արկածային գրքերի հեղինակ, առավել հայտնի է «Անգլուխ ձիավորը» վեպով (ծնվ.՝ 1818 թ.):

-           1895 թ. հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Մոնպառնաս կայարանի վթարը. մարդատար գնացքի շոգեքարշը չկարողանալով արգելակել, ճեղքել էր երկաթուղային կայարանի պատը եւ ընկել փողոց:

-           1975 թ. հոկտեմբերի 22-ին մահացել է Առնոլդ Թոյնբին՝ անգլիացի պատմաբան եւ սոցիոլոգ, Հայոց ցեղասպանությանը վերաբերող մի շարք հոդվածների հեղինակ:

-           2009 թ. հոկտեմբերի 22-ին պաշտոնապես թողարկվեց «Windows 7» օպերացիոն համակարգը:

 

Հիշարժան փաստեր

-           Հանրահայտ գանգստեր Ալ Կապոնեին ձերբակալել եւ 11 տարվա ազատազրկման են դատապարտել 388 000 դոլարի չափով հարկեր չվճարելու համար

-           ԽՍՀՄ-ում գոյություն ուներ երեխաներ չունենալու հարկ, որը կազմում էր աշխատավարձի 6 տոկոսը

-           XX դարի սկզբում Տիբեթում գոյություն ուներ ականջների հարկ, իսկ հետո էլ` քթի հարկ: Ականջների հարկը վճարվում էր յուրաքանչյուր ականջի համար, իսկ չվճարելու համար պատիժը ականջները կտրելն էր: Քթի հարկը վճարվում էր ըստ քթի երկարության` ինչքան քիթը երկար, այնքան հարկը մեծ:

-           Մալայզիայում ավտոմեքենաների ներմուծման համար գանձվող հարկը կազմում է 300 տոկոս:

-           1705-1772 թթ. Ռուսաստանում գոյություն ուներ մորուքի հարկ: Մորուք պահելու համար պետք է վճարվեր բավական բարձր գումար, որը վճարելուց հետո տրվում էր հատուկ նշան: Նշանի մի կողմում գրված էր՝ «Գումարը վճարված է», իսկ դարձերեսին` «Մորուքը բեռ է»:

-           Իտալիայում տարեցտարի ավելանում է հարկային հայտարարագրի ներկայացման վերջին օրը սրտի կաթված ստացողների թիվը:

-           Հնդկական քաղաքներից մեկում հարկեր չվճարած քաղաքացու լուսամուտների տակ ամբողջ գիշեր թմբկահարում են:

-           Շվեյցարիայում յուրաքանչյուր ինքնաթիռի համար վճարվում է հարկ աղմուկ բարձրացնելու համար:

Մ. Ա.





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ